
ԱԺ Բաց դռներ քաղաքականության
շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հովանավորությամբ դեկտեմբերի 24-ին խորհրդարանի
այգում տեղի կունենա Ամանորին նվիրված տոնական միջոցառում: ԱԺ բակում երեխաներին կդիմավորեն
հայտնի հեքիաթների եւ մուլտֆիլմերի սիրելի հերոսները: Սպասվում են նաեւ անակնկալներ: Դեկտեմբերի 24-ին` ժամը
13.00-ին փոքրերին եւ մեծերին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի: