
Berlin Heart ընկերությունը ստեղծել է առաջին արհեստական սիրտը երեխաների համար,- հաղորդում է ABC news-ը: Ոչ մեծ չափերի շնորհիվ Excor սարքը կարելի է տեղադրել նորածինների, երեխաների եւ դեռահասների կրծքավանդակում՝ կյանքը արհեստականորեն երկարացնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց ողջ մնալ մինչեւ դոնոր սրտի տեղադրումը: