
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով հրաժարականի մասին իր հայտարարությունը՝ որոշում եմ.
Արթուր Բաղդասարյանին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: