
Արժութային միջազգային հիմնադրամը Ուկրաինային 17,1 միլիարդ դոլար է տրամադրելու երկրի տնտեսության վերականգնման համար: Վարկի տրամադրման պայման է հանդիսանում կոշտ տնտեսական բարեփոխումների անցկացումը, այդ թվում` հարկերի, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը:
Գումարները կհատկացվեն երկու տարվա ընթացքում: Վարկի առաջին հատվածը` 3,2 միլիարդ դոլարը, Ուկարինային կտրվի անմիջապես: Այդ գումարից մոտ 2 միլիարդ դոլարը կօգտագործվի բյուջեի դեֆիցիտի ֆրնանսավորման համար:
Հիմնադրամի ղեկավար Քրիստին Լեգարդը խոստացել է պարբերաբար ստուգումներ անցկացնել Կիևի կողմից ԱՄՀ-ին խոստացված բարեփոխումների իրականացման հետ կապված: Երկրորդ և երրորդ տրանշերի հատկացման մասին որոշումները կկայացվեն Կիևի կողմից բարեփոխումների ծրագրի կատարման ամիսը մեկ իրականացվող ստուգումների արդյունքներով, տեղեկացնում է BBC-ին: