Հայաստան – Չինաստան մրցավեճի զույգերը հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 17:00-ին, Թուրքիայի Մարդին քաղաքում կմեկնարկի 2011 թվականի շախմատի Աշխարհի կանանց առաջնության 3-րդ տուրը: Հայաստանի հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է, որը կայացած երկու տուրերից հետո ունի երկու հաղթանակ և վաստակած 4 միավորով Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղը: Մեր թիմը 2 միավորով 5-րդն է:Հայաստան – Վրաստան մրցավեճերի զույգերն են` Էլինա Դանիելյան – Հոու Յիֆան,Լիլիթ Մկրտչյան – Յու Ուենյուն,Լիլիթ Գալոյան – Զաո Հուե,Մարիա Կուրսովա – Տան Զոնգյուի:




Լրահոս