Իտալական «Նապոլի»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան մեկնաբանել է այն փաստը, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան իր հարազատ Մադրիդ քաղաքից երկու ակումբներ:
Հիշեցնենք, որ երեկ «Ատլետիկոն» հաղթեց «Չելսիին» 3:1 հաշվով և Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա «Ռեալ»-ի հետ:
«Հրաշալի իսպանական եզրափակիչ է մեզ սպասվում մայիսի 24-ին: Եվ «Ռեալը», և «Ատլետիկոն» արժանի էին եզրափակիչ դուրս գալու` հատկապես հրաշալի արդյունք էր «Ատլետիկո»-ի համար, ով 40 տարվա մեջ առաջին անգամ կխաղա եզրափակչում», – նշել է նա: