Խոշոր հրդեհ՝ Կալիֆորնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայում խոշոր բնական հրդեհ է բռնկվել: Ռանչո-Կուկամոնգա քաղաքից ոչ հեռու կրակով պատվել է 400 հեկտար տարածք: 1700 տների բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանք բոլորը տարհանված են իշխանությունների կողմից. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հրդեհի մարման համար դեպքի վայր է ժամանել 550 հրշեջ:

Իրավիճակը կտրուկ բարդացել է ուժգին քամու պատճառով: Քամու արագությունը ժամում 90 կիլոմետրի է հասնում, այդ պատճառով հրդեհի մարմանը կարող է մասնակցել հրշեջ ավիացիան: Լոս Անջելեսի համապատասխան ծառայությունը նույնպես մասնագետներ և տեխնիկա է ուղարկել հրդեհի դեմ պայքարելու համար:




Լրահոս