
Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը armlur.am -ին տեղեկացնում է, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է Չեխիայի ժողովրդին՝ նախագահ Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ։”Հարգելի բարեկամներ,Հայ Ազգային Կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ Նախագահ Հավելի ընտանիքին եւ Չեխիայի ժողովրդին։ Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արեւելյան Եւրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար”,-մասնավորապես նշել է ընդդիմության առաջնորդը: