Պետեկամուտների կոմիտեի կողմից նախօրեին հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում «Ղ-Տելեկոմ» ընկերությունը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը՝ վճարելով 811.591.9 դրամ:
Բոլոր ժամանակներում առաջատար հարկատուների հնգյակում տեղ զբաղեցրած «Վիվա Սել»-ն այս անգամ զիջել է 10-րդ հորիզոնականում հայտնված «Օրանժ Արմենիա»-ին և 3-րդ տեղում գտնվող «ԱրմենՏել»-ին:
Armlur.am-ի հարցմանն ի պատասխան՝ «ՎիվաՍել»-ից հայտնեցին, որ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ իրենց գերավճարների ընդհանուր գումարը բավարար է եղել, որպեսզի 2014 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր վճարումներ չիրականացնի:
Ի դեպ, ամենաթանկ ծառայություններն առաջարկող «Յուքոմ» ընկերությունը, որը պատկանում է ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, խոշոր հարկատուների ցուցակում 42-րդ հորիզոնականում է: