Տ. Մարգարյան. Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի ճարտարապետների միություն, հանդիպել միության անդամների հետ։Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ էլ քաղաքապետարանի և ճարտարապետների միության համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երևանին ու երևանցիներին ծառայելն է։Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերին, Տ. Մարգարյանը ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ճարտարապետների միության շատ անդամներ, պետք է լսի նաև հասարակության կարծիքը:”Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներց բացի նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում` նաև բնապահպանների, երիտասարդական կառույցների և ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները։ Մեր մայրաքաղաքը պետք է միասին կառուցենք” ,- նշել է Տարոն Մարգարյանը։Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին` Երևանի քաղաքապետը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, միության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և մասնագիտական գիտելիքներով հնարավորին նպաստել մայրաքաղաքի ճարտարապետական ուրույն դիմագծի կերտմանը։Ընդգծելով ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև` ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետևանքները անդառնալի կլինեն։ “Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք և պարտավոր ենք այն հասցնել սերունդներին։ Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը և մեր քաղաքին ծառայելը”,- նշել է Մ. Մինասյանը։Տ. Մարգարյանը լսել է նաև ճարտարապետների միության անդամների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը օրենսդրության մեջ տեղ գտած բացերի, ճարտարապետական ժառանգության պահպանման, ճարտարապետական մշակութային միջավայրի կառավարման վերաբերյալ։




Լրահոս