Մանր և միջին բիզնեսի համար հարկերը շատ բարձր են: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց անհատ գործատու-ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը:
«Հարկային ռեժիմը շատ բարձր է, ես 1.800.000 դրամ ամեն ամիս վճարում եմ պետությանը», – նշեց նա:
Աբրահամյանը հույս ունի, որ նոր վարչապետը ուշադրություն կդարձնի մանր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ շուկան է այդպես պահանջում:
«Ոչ մի անգամ չի հաշվարկվել, թե գործատուն ինչ ռիսկային գոտում է գտնվում: Խնդիրները շատ են աշխատանքի ընթացքում: Երբ որ արդեն գործատուի հետ կառավարությունը նստի և աշխատի` այս խնդիրները կարող են լուծվել», – նշեց նա, հավելելով, որ իրենք լուրջ առաջարկներ ունեն Կառավարությանը:
Նա նշեց, որ իրենք չեն կատարել կուտակային պահումներ մինչ այժմ և այդպես էլ շարունակելու են: