Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում այցելել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվա քաղաքում այցելել է “Էստետ” ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին եւ հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ եւ ակնկալում է “Էստետ” ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ եւ լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի մեր հանրապետությունում ոսկերչական գործին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է:Նախագահին ուղեկցում էին  ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: 




Լրահոս