Բոլորը պետք է ճանաչեն Ա. Խաչատրյանին. շվեյցարացի ալպհորնահարուհի (լուսանարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը շվեյցարուհի ալպհորնահար Էլիանա Բուրկին ներկայացրեց վաղվա կայանալիք միջոցառումը` իր մասնակցությամբ:

Բուրկին լրագրողներին հայտնեց, որ գործիքի փայտը մշակվում է շվեյցարական ալպերում:

«Նվագում եմ չորս տարեկանից: Ցավոք չկան շատ կոմպոզիտորներ, ովքեր ունեն ստեղծագործություններ հատուկ ալպհորնի համար: Իմ ներկայացրած ստեղծագործությունների մեծ մասը ես եմ արարում»,- ասաց ալպհորնահարուհին` միաժամանակ նշելով, որ 4 կգ-անոց գործիքը երեք մետր տասնյոթ սանտիմետր է, նոտաներ չունի, և ինքն է շրթունքներով և վոկալով կարգավորում ձայնը:

Բուրկին հայտնեց, որ նաև երգում է, բայց հստակ չի կարող ասել` վաղը կերգի, թե ոչ:

«Գործիքն ինքս եմ ստեղծել և անվանակոչել «Բուրկիհորն»՝ տեխասցի մասնագետի հետ: Այն շվեյցարական ազգային գործիք է համարվում, սակայն իմ ներկայացրածն ավելի դյուրըմբռնելի է: Կարծում եմ, որ աղջկա կողմից ալպհորնի վրա նվագելն արդեն իսկ հեղափոխություն է»,- գնահատեց շվեյցարացի ալպհորնահարուհին:

Լրագրողների հարցին, թե ինչքանով  է տիրապետում հայկական մշակույթին և գնահատու՞մ է արդյոք այն, Բուրկին պատասխանեց. «Գիտեմ դուդուկի մասին, բայց չեմ նվագել: Արամ Խաչատրյանին բնականաբար ճանաչում եմ: Մարդը պետք է ճանաչի նրան, ում ստեղծագործություններին ծանոթ են բոլորը: Գիտեմ նաև Կոմիտասի մասին՝ Կալիֆորնիայում շատ հայ ընկերներ ունեմ»:

Էլիանա Բուրկին հայտնեց նաև, որ ունի չորս ձայնասկավառակ, որոնք պաշտոնապես վաճառքի են դրվել Չինաստանում:

Ալպհորնահարուհին նշեց նաև, որ վաղվա կայանալիք համերգին ինքը դուդուկի հետ կապված անակնկալ ունի մատուցելու:

DSC04172 DSC04173

DSC04174 DSC04177

DSC04178 DSC04179

DSC04180 DSC04181

Տաթև Հարությունյան




Լրահոս