Կոնյակը շատ, հարկերը` քիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է շուրջ 215 միլիոն դրամի հարկ և խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել 126-րդ հորիզոնականը, զիջելով ասենք Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին:

Կոնյակ արտադրող մի քանի տասնյակ ընկերությունների շարքում «Արարատ» կոմբինատը սովորաբար իր մրցակից է համարում Երևանի կոնյակի գործարանին: Սակայն վճարած հարկերի առունով համեմատության եզրեր չկան: Երևանի կոնյակի գործարանը խոշոր հարկատուների ցուցակի 12-րդ հորիզոնականում է:

ԲՀԿ առաջնորդին պատկանող ձեռնարկությունը զիջում է նաև Պռոշյանի կոնյակի գործարանին, «Պեռնոռիկար»-ին, «Ավշարին», «Արմենիա վայն»-ին: Անգամ «Կիլիկիա» և «Գյումրի» գարեջուր արտադրող ընկերություններն են ավելի շատ հարկեր վճարել, քան Գագիկ Ծառուկյանը:

Հայտնի օլիգարխը նույնիսկ «Բջնիի» և «Ջերմուկ գրուպ» ընկերություններից է քիչ վճարումներ կատարել: Այսքանով հանդերձ, նրան չի հաջողվել գերազանցել մեկ այլ կոնյակագործի` Արթուր Բաղդասարյանին: Նրան պատկանող «Հայասի գրուպը» վճարել է ընդամենը 29 միլիոն դրամ և տեղ զբաղեցրել 778-րդ հորիզոնականում:




Լրահոս