«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորների մի խումբ օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` սոցիալական արդարությունը վերականգնելու պահանջով: Պատգամավորների օգնականները հայտնել են, որ այսքան ժամանակ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ի տարբերություն իրենց, բոլոր տոների կապակցությամբ նվերներ եւ այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստացել: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոյանը նրանց խոստացել է առաջիկայում լուծել խնդիրը: Բայց քանի որ խորհրդարանի գանձանակը դատարկ է, ԱԺ խոսնակը դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացվի: Մինչ այդ ԱԺ պատգամավորների օգնականները համապատասխան գրություններ են թողել նաեւ Նիկոյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում, որոնք հերթով ջնջվել են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ