Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Ռեալ»-ում. Անչելոտտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին համաձայն է այն կարծիքի հետ, որ ինքը բավական հանգիստ անձնավորություն է, փոխանցում է իսպանական մամուլը:

Իտալացի մասնագետը ընդգծել է, որ հանգիստ բնավորությունը օգնում է շատ հարցերում:

«Իսկապես, ես ինձ համարում եմ հանգիստ մարդ: Եվ դա շատ կարևոր նշանակություն է ունենում հարցերի ճիշտ լուծման համար: Ես չունեմ անձնական հավակնություններ: Ես աշխատում եմ մի ակումբում, որը միգուցե, համարվում է ամենակարևորներից մեկը: Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել և իմ բախտը բերել է կյանքում: Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Ռեալ»-ում նաև  հաջորդ մրցաշրջանում», – նշել է նա:




Լրահոս