Մայիսի 1-ը` որպես աշխատավորության միջազգային օր նշելու ավանդույթը մեր հասարակության շրջանում դժվարությամբ է վերականգնվում:
Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ աշխատավորության տոնի մասին լսելով` մարդիկ անմիջապես մատնանշում են գործազրկության բարձր ցուցանիշների առկայությունը և նշում, որ աշխատանք ունեցողների դեպքում էլ գործատուներն են շարունակաբար ոտնահարում և շրջանցում մարդկանց իրավունքները: Փոքր ինչ ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ վերհիշեցին խորհրդային տարիների մայիսմեկյան տոնական շքերթները ու դրան հաջորդող օրվա «մայովկաները», երբ մարդիկ ընտանիքներով կամ ընկերներով քաղաքից դուրս էին գնում և ուրախ խնջույքի մասնակցում:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան