2,5 մլրդ դոլարի վնաս՝ Լոնդոնի մետրոպոլիտենի գործադուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում ավարտվել է վերջին տարիներին մետրոպոլիտենի աշխատակիցների ամնենախոշոր գործադուլի առաջին փուլը: Նախնական տվյալների համաձայն՝ Բրիտանիան այդ գործադուլից կարող է 2,5 միլիարդ դոլարի վնաս կրել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Փոքր բիզնեսի ֆեդերացիայի ղեկավար Ջոն Ալանը համարում է, որ խնդրին պետք է հնարավորինս արագ լուծում տալ: Նրա հաշվարկներով՝ գործադուլի յուրաքանչյուր օրվա արժեքը կազմում է 500 միլիոն դոլար:

Բողոքի ակցիայի տևողությունը եղել է 48 ժամ: Նշված ժամանակահատվածում մետրոյի գնացքները երթևեկել են երկարացված ընդմիջումներով, իսկ որոշ ուղղություններով սպասարկումն ընդանրապես դադարեցվել է: Գործադուլի երկրորդ փուլը կսկսվի մայիսի 5-ին և կտևի երեք օր:




Լրահոս