Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԱՎԾ տվյալների` այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 17 հազար մարդ, այնինչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թիվը 3 միլիոն 26 հազար 900 էր:

Նվազել է գյուղական բնակչության թիվը. գյուղերում ապրում է 1 միլիոն 103 հազար մարդ՝ նախորդ տարվա 1 միլիոն 109.4 հազարի փոխարեն, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 1 միլիոն 914.1 հազար մարդ՝ նախորդ տարվա 1 միլիոն 917.5-ի փոխարեն:

Սա, թերեւս, ՀՀ-ում հաշվառված բնակչությունն է, այնինչ՝  իրականում ՀՀ-ում ավելի քիչ մարդ կա՝ արտագաղթի պատճառով:

Նշենք, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում արտագաղթածների թիվը կազմել է 28 հազար 447 ՀՀ քաղաքացի:




Լրահոս