Հայտնի բանդայի գործով նիստը՝ մայիսի 7-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am –ի տեղեկություններով, հայտնի բանդայի գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ին: Նշենք, որ մոտ երկու ամիս դատական գործընթաց տեղի չէր ունենում:

Նկատենք, որ այս գործով ամբաստանյալների հարազատները բավականին լուրջ են տրամադրված: Բանն այն է, որ ամբաստանյալներից Դավիթ Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, դատարան է հրավիրել հատուկ մասնագետների, որոնք կհետեւեն դատական գործի ողջ քննությանը:

Ի. Դավթյանը հրավիրել է արտասահմանյան մասնագետներին, որպեսզի հետագայում նրանց օգնությամբ կարողանա դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Armlur.am-ի հետ զրույցում, բանդայի գործով մեկ այլ ամբաստանյալի՝ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանն ասաց, որ երեկ այցելել է իր որդուն .«Մի քիչ նորմալ վիճակում էր: Այն ժամանակ շատ էր նիհարել, իսկ հիմա հարցրեցի ասեց, որ 6 կգ-ով քաշը ավելացրել է»:

Ի դեպ նշենք, որ ամբաստանյալների հարազատները տեղեկացրին, որ այս գործով անցնող Քյարամ Ամրոյանին բուժող բժիշկը հաստատել է, որ տղան հոգեկան խնդիրներ ունի:

«Այս տղայի գործը առանձնացավ բանդայի մյուս ամբաստանյալների գործից: Կարելի է ասել այս գործով մնացին 4 հոգի»,- ասաց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը ` Իռա Դավթյանը:




Լրահոս