Չեմպիոնների լիգայի եզրափակչի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ որոշվեցին Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից թիմերը. գլխավոր խաղում կմրցեն մադրիդյան ակումբներ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:

«Sport-express»-ը, անցյալ խաղերից ելնելով, ներկայացնում է խորհրդանշական հավաքականը:

լիգա

Տիբո Կուրտուա («Ատլետիկո»)

Բելգիացին «Չելսիի» հետ խաղի երկրորդ խաղակեսի սկզբում երկու անգամ փրկեց թիմին, որն էլ դարձավ առանցքային խաղի համար: Եվ ընդհանուր առմամբ՝ խաղաց շատ վստահ և հուսալի:

Խուան Ֆրան («Ատլետիկո»)

Նա չթողեց, որ «Չելսիի» ֆուտբոլիստն ազատորեն գործի, իսկ արդեն առաջին խաղակեսի վերջում հենց նա գոլային փոխանցում կատարեց:

Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Նրան խորհրդանշական հավաքականում ընդգրկելու համար բավական էր նաև այլ 2 գոլը, որ նա խփեց խաղի սկզբում: Բայց ակումբի պաշտպանը վստահ կատարեց նաև իր պարտականությունները:

Պեպե («Ռեալ»)

Նա անցկացրեց հիանալի խաղ: Շատ լավ խաղաց բոլոր առումներով, և ի զարմանս թիմի ֆուտբոլիստների` չենթարկվեց «Բավարիա»-ի ֆուտբոլիստների սադրանքին:

Ֆաբիու Կոէնտրաու («Ռեալ»)

Պորտուգալացին հրաշալի կերպով փակել էր անկյունը: Արյեն Ռոբենի բոլոր փորձերը՝ ճեղքել այն, անզոր էին: Ոչ մի սրություն նրա գործողություններում չկար, և դա է Կոենտրաուի արժանիքը:

Տիագու («Ատլետիկո»)

Ստանալով ավագի թևնոցն իր խաղընկեր Գաբիից՝ նա հրաշալի կերպով խաղաց թե՛ իր, թե՛ ընկերոջ տարածքում՝ չթողնելով շնչել «Չելսիի» հարձակվողական խաղացողներին:

Անխել դի Մարիա («Ռեալ»)

Նա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս խաղաշրջանը լավագույնն է նրա կարիերայում: Արգենտինացին արագացնում էր ակումբի գրոհները՝ դառնալով հիմնական շարժիչ ուժը: Նա դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ, որից հետո Սերխիո Ռամոսը խփեց երկրորդ գոլը:

Կոկե («Ատլետիկո»)

Նա եղել է մադրիդյան թիմի բոլոր գրոհների շարժիչ ուժը: Հրաշալիորեն կատարել է բոլոր ստանդարտները:

Արդա Տուրան («Ատլետիկո»)

Տուրանը եղել է թիմի հոգին: Խաղաց ինքնազոհաբար և խփեց երրորդ գոլը:

Դիեգու Կոստա («Ատլետիկո»)

Նա վաստակեց և ինքն էլ իրացրեց 11 մետրանոցը՝ դառնալով երկրորդ գոլի հեղինակ:

Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)

Հենց նրա դիպուկ հարվածն էլ առաջին խաղակեսի վերջում վերացրեց «Բավարիա»-ի բոլոր հույսերը: Իսկ խաղի վերջում էլ դարձավ դուբլի հեղինակ:




Լրահոս