«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցներն առաջիկայում բողոքի ակցիա են կազմակերպելու:
Հիշեցնենք, որ նրանք, տևական ժամանակ է, ինչ պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձերը:
Գործարանի աշխատակիցներն այլևս հույս չեն կապում էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանի հետ և պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել:
Միաժամանակ տեղեկացնենք, որ գործարանում արագացված տեմպերով շարունակվում են նաև աշխատակիցների կրճատումները: Իսկ կրճատվածները ստիպված մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
Այժմ գործարանի աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ. նրանք չգիտեն՝ կստանան իրենց հասանելիք աշխատավարձերը, գործարանը երբևէ կվերագործարկվի, և իրենք աշխատանք կունենան, թե` ոչ: