Դևիդ Բեքհեմ` ավելին, քան ֆուտոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դևիդ  Բեքհեմի ծննդյան օրն է:

Անգլիացի ֆուտբոլիստը ծնվել է  1975թ. մայիսի 2-ին: Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբներում, ինչպես նաև՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որտեղ նա հանդիսանում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը:

Բեքհեմի ֆուտբոլային կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ նա 17 տարեկան հասակում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում: Նա «Մանչեսթերի» հետ գրավել է 6 չեմպիոնական տիտղոս՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի, 2 անգամ՝ Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի:

2003 թվականին նա տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որտեղ հանդես եկավ 4 մրցաշրջան` վերջին մրցաշրջանում հաղթելով իսպանական Լա լիգան:

Փաստեր Դևիդ Բեքհեմի մասին

  • Ամուսնացած է Spice Girls փոփ խմբի նախկին վոկալիստուհի Վիկտորիա Բեքհեմի հետ։ Ունի երեք տղա, իսկ 2011 թվականի հուլիսի 10-ին Բեքհեմների ընտանիքում աղջիկ ծնվեց Հարփեր Սեվենը։
  • Բեքհեմն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ըստ ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակի՝ զիջելով միայն Պիտեր Շիլտոնին, ով խաղացել է 125 խաղ։
  • Հայտնի է Ջորջ Բեսթի արտահայտությունը Բեքհեմի մասին, որը թևավոր է դարձել. «Նա չի կարողանում հարվածել ձախով, չի կարողանում խաղալ գլխով, չի կարողանում գնդակ վերցնել և քիչ գոլ է խփում: Իսկ մնացած առումներով նա հիանալի տղա է»։
  • Բեքհեմը կարիերան ավարտելու մասին ասել է. «Եթե անկեղծ, ապա ես շատ պարզ եմ պատկերացնում այդ: Դա կլինի Բրազիլիայում, 2014 թվականի մրցաշրջանի ժամանակ, որի եզրափակչում ես գոլ կխփեմ իմ հավաքականի համար, որը նրան կբերի աշխարհի լավագույն թիմի կոչումը: Իհարկե այդ ժամանակ ես արդեն 39 տարեկան կլինեմ, բայց դա այդքան էլ սարսափելի չէ»։
  • Բեքհեմն ունի 17 դաջվածք իր մարմնի վրա։ Դրանք նրա տղաների անուններն են (Brooklyn, Cruz և Romeo), Մեթյու Բրուքսի սրբապատկերի վերարտադրությունը «Տառապյալը», որը պատկերում է Հիսուսին խաչի վրա, Վիկտորիա Բեքհեմի նկարը նախաբազկի վրա, թևավոր խաչ վզի վրա, ինչպես նաև կնոջ և վարդի անունը հնդկական տառերով իրենց տասնամյակի կապակցությամբ։ Աղջկա ծնունդից հետո դստեր անունը դաջեց վզի վրա։ Վերջին դաջվածքը արվել է ձախ ձեռքի վրա, պատկերված է «Love» բառը- Սեր և Ծիծեռնակ թարգմանությամբ։
  • Դաջվածքների քանակի պատճառով Բեքհեմը համարյա միշտ երկար թևքերով շապիկ է կրում։
  • Էլթոն Ջոնը համարվում է նրա երկու տղաների Բրուքլինի և Ռոմեոյի կնքահայրը։
  • Բեքհեմը պաշտոնապես հրավիրված էր Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեթրին Միդլթոնի հարսանիքին։
  • 2011 թվականի մայիսի 24-ին Բեքհեմը խաղաց ընկերական հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Յուվենթուսի» դեմ։ Այս խաղը անցկացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Գարի Նեվիլի կարիերայի հրաժեշտի խաղի համար։
  • 2012 թվականի սկզբում Բեքհեմի հետ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. նրան դուրս հանեցին Լոս-Անջելեսի ֆուտբոլային ակադեմիաներից մեկից, որտեղ ժամանել էր, որպեսզի դիտի իր որդու՝ Ռոմեոյի խաղը։ Գալով մարզադաշտ ժամանակից շուտ նա ականատես եղավ կոշտ մրցավարության. ընդամենը յոթ տարեկան երեխաների խաղին, մրցավարը նշանակեց տասնմեկ մետրանոց և հեռացրեց երեխային մարզադաշտից՝ դրանով վրդովվմունք առաջացնելով Բեքհեմի մոտ։ Անգլիացին դիմեց մրցավարին՝ ասելով. «Հեյ, նա ախր ընդամենը յոթ տարեկան է, դու չես կարող նրան դուրս հանել», սրանից հետո մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց հենց Դևիդին։
  • 2012 թվականի մայիսի 15-ին Բեքհեմը դարձավ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հումորների օբյեկտ, ով հրավիրել էր ֆուտբոլիստներին Սպիտակ տուն, որպեսզի հանձնի հատուկ մրցանակներ անցած մրցաշրջանի համար։ Օբաման կատակեց՝ ասելով, որ «Գելաքսիի» համարյա բոլոր ֆուտբոլիստները նրան երեխա կսազեին ։ Հետո համեմատելով ֆուտբոլիստին իր հետ նա ասաց, որ երկուսն էլ երիտասարդ և հաջողակ մասնագետներ են։
  • Բեքհեմը մասնակցել է Անգլիայում օլիմպիական ջահի փոխանցմանը։
  • Բոլորը գիտեն, որ Բեքհեմը հավաքականի կազմում խփել է 17 գնդակ, բայց քչերը գիտեն, որ այդ խաղերում հավաքականը ոչ մի պարտություն չի կրել՝ 14 հաղթանակ և 3 ոչ-ոքի։




Լրահոս