Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից armlur.am-ը հետաքրքրվեց` ինչպես են արձագանքում ֆինանսների նախարարության կողմից բացահայտված չարաշահումներին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պարզեցինք նաև՝ արդյոք նրա համար անսպասելի չէր չարաշահումների մասին հայտարարությունը, որն առնչվում է նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի անվան հետ:
Անդրանիկ Արզումանյանն ասաց, որ իր համար անսպասելի էր այդ հայտարարությունը, բայց քանի որ ինքը մինչև վերջ չի ուսումնասիրել խնդիրը, հետևաբար, առայժմ ոչինչ չի կարող ասել:
Փորձեցիք կապ հաստատել նաև նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: