
«Ես բիզնես չունեմ, ես կապ չունեմ ընդհանրապես դրա հետ»:
Չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում նախկին ոստիկանապետը նույնպես առաջադրի իր թեկնածությունը: Բայց մենք նման հավաստիացում իրենից չենք լսել: Պարզապես վերջին ժամանակներս տարածված է դարձել այն, որ բոլոր պատգամավորները կամ պոտենցիալ թեկնածուներն անխտիր առիթ են ման գալիս բիզնեսներից հրապարակավ հրաժարվելու` նոր խորհրդարանում «վերարտադրվելու» համար: Տվյալ դեպքում Ալիկ Սարգսյանը շարքային քաղաքացու կարգավիճակ ունի, ու նրան որեւէ մեկը չի հարցնում, թե ինչ ունի, ինչ չունի: Իսկ բիզնեսներից ինքնակամ ապահովագրվելը պատգամավորական հավակնությունների ուղղակի վկայությունն է: