Պարզվում է, որ Զինեդին Զիդանն ունի իր կարիերան շարունակելու ևս մեկ հնարավորություն:
Իսպանական մամուլի տվյալներով՝ ֆրանսիական «Բորդոն» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել «Ռեալ»-ի մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնականին:
Ինչպես հայտնում է Inside Spanish Football-ը, ակումբը ցանկանում է Զիդանին հրավիրել գլխավոր մարզչի պաշտոնում: Անձամբ Զիդանն այժմ փնտրում է իր կարիերայի զարգացման հնարավորություններ:
Նա սկսել է իր կարիերան հենց ֆրանսիական ակումբից և կարող է մտածել կարիերան այդ կերպ շարունակելու մասին:
Սակայն պետք է նշել, որ նույն լրատվամիջոցները Զիդանին ուղարկել էին «Մոնակո»: Իսպանական մամուլը հայտնել էր, որ «Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը ցանկանում էր հրաժեշտ տար Կլաուդիո Ռաներիին և հրավիրել նոր մասնագետի: