ՔԱՆԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս պետական բյուջեից իրականացվող համայնքային հրատապ ծրագրերի շրջանակներում փոխվում է Նոյեմբերյան քաղաքի «Անկյունային» կոչվող շենքի տանիքը: Հին, մաշված «շիֆերների» փոխարեն Զորավար Անդրանիկի փողոցի  այս շենքի տանիքում տեղադրվում են ցինկապատ թիթեղներ: Տանիքի նորոգման համար ծախսվելու է 17 միլիոն դրամ: 2008թ. սկզբում` նախագահական ընտրություններից առաջ, պետական բյուջեի միջոցներով փոխվեցին քաղաքի 3 շենքերի տանիքները: Սակայն Նոյեմբերյանում բազմաբնակարան 20 շենք կա, որոնց տանիքները հին ու քայքայված են, իսկ համայնքի սուղ բյուջեում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար գումարներ չկան: Տեղումները ծակ տանիքից լցվում են  ներս, քայքայում առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող, 35-50 տարի առաջ կառուցված բնակելի շենքերը: Համապետական քանի՞ ընտրություններ են հարկավոր, որ բոլոր շենքերի տանիքները նորոգվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս