ԿՏՐՎԵ՛Ք ՎԻՐՏՈՒԱԼ ԿՅԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ որոշում է կայացրել 2012-ի մարտի 15-ին փակել կայքը, քանի որ այն դարձել է անկառավարելի: Մարկի խոսքերով` իրեն պետք չեն միլիոնները, որ աշխատում է ցանցի միջոցով, ինքն ուզում է հանգիստ ապրել, ինչպես ապրում էր կայքը ստեղծելուց առաջ: Հավանաբար Ցուկերբերգն այդ համոզմանն է եկել այն բանից հետո, երբ հաքերները կոտրել էին իր անձնական էջն ու ջրի երես հանել իր իսկ լուսանկարները:
Ֆեյսբուքցիներն այդ հայտարարությունից հետո սկսեցին քննարկել այդ անչափ կարեւոր խնդիրը: «Էրեխե՛ք, ի՞նչ ենք անելու, որ մեր «Ֆեյս»-ը փակվի… ես կարոտից կմեռնեմ… բա գիշերներն ո՞ւմ հետ եմ խոսելու»,-իր «ստատուսում» գրել էր օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր էլ այսպիսի կարծիք էր հայտնել. «Ընկերնե՛ր ջան, մի՛ մտածեք, «Ֆեյս»-ը չեն փակի, հո մեր Ցուկերբերգ ախպերն անխելք չէ՞, որ հրաժարվի իրա միլիոնների եկամուտից… պրոստը հերթական «փիարա», որ մենք լացուկոծ կապենք»:
Հայտնի մարդկանց մեծամասնությունը նույնպես գրանցված է Facebook սոցիալական կայքում: Հետաքրքիր է, իրենք ինչպե՞ս են վերաբերում ցանցի փակվելու լուրերին:

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Ես կարդացել եմ այդ հայտարարության մասին, բայց ինձ թվաց, որ դա ինչ-որ սպամ է, այդքան ուշադրություն չեմ դարձրել դրան ու մտահոգված էլ չեմ, որ Facebook-ը կփակվի: Միանշանակ չեմ սգում: Այն մարդկանց, որ մի օր հայտնաբերեցի Facebook-ում, կգտնեմ մի ուրիշ սոցիալական կայքում: Մի 3 տարի է, ինչ գրանցված եմ ու ասեմ` շատ ակտիվ օգտատեր եմ: Օրվա մեծ մասն այնտեղ եմ անցկացնում` նվազագույնը 7 ժամ: Անջատում եմ միայն քնելիս եւ երբ աշխատանքի եմ: Շփվում եմ, ինչ-որ լինքեր եմ տեղադրում պատիս, երաժշտություն եմ լսում, վիդեոներ եմ նայում: Ոչ միայն Facebook-ում եմ այդքան երկար, նաեւ կողքից էլ տարբեր թերթեր եմ կարդում, կայքեր եմ նայում:
-Ի՞նչ են տալիս մարդկանց սոցիալական կայքերը:
-Շփում: Շփվում ես մարդկանց հետ, ում հետ կյանքում չէիր կապվի` ելնելով իրենց աշխարհագրական դիրքից: Facebook-ի իմ ընկերների մեծամասնությունն  անծանոթ մարդիկ են: Եթե ինձ գրում են, ես անպայման պատասխանում եմ:
-Սոցիալական կայքերը Ձեզ համար միայն ժամանցի միջո՞ց են:
-Շատ անգամ հենց Facebook-ով գտնում ես մարդկանց, ում հեռախոսով չես կարողանում գտնել: Զանգում ես, չի պատասխանում կամ անհասանելի է: Facebook-ով մեսիջ ես անում, մեկ էլ միանգամից պատասխանում է:

ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ
-Եթե Facebook-ը փակվի, մի քիչ դժվարություններ կառաջանան, այդքան ընկեր եմ գտել էնտեղ: Հետո էլ արագ հաղորդակցվելու տարբերակ է: Վստահ եմ, որ այդ կայքը չի փակվի, քանի որ այն այսօր ամենացանկալի կայքերից մեկն է:  
-Facebook-ը Ձեզ ի՞նչ է տալիս` շփո՞ւմ, նոր ընկերնե՞ր…
-Ժամանակ չունեմ շփվելու նոր ընկերների հետ, ավելի շատ մտնում եմ գործնական առումով: Երկար չեմ մնում կայքում, որ նոր ծանոթներ ձեռք բերեմ: Շատ աղջիկներ գիտեմ, որ ծանոթներ են գտնում, շփումներ են հաստատում սոցիալական կայքերի միջոցով, բայց ես դրան դեմ եմ: Այդ կայքերում կարող եմ միայն գործնական ծանոթանալ մարդկանց հետ, ոչ ավելին: Օրվա ընթացքում մաքսիմում 2 ժամ լինեմ այնտեղ, բայց այդ ընթացքում ես հասցնում եմ կարդալ շատ տարբեր նյութեր, ինֆորմացիա եմ ստանում…
-Պատի վրա ինչ-որ բաներ տեղադրո՞ւմ եք:
-Իհարկե, այն, ինչ ինձ դուր է գալիս, իմ ճաշակով է, կամ այդ պահին այդ տրամադրությունն ունեմ, այդ երգերն եմ տեղադրում  ու թողնում իմ կարծիքը:

ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆ
-odnoklassniki.ru կայքում եմ գրանցված, բայց Facebook-ում չկամ: Հենց այս երեկո էի պատրաստվում գրանցվել, որովհետեւ շփման առումով ամեն դեպքում պետք է գալիս: Իմ ընկերներից շատերը տեղափոխվեցին Facebook, արտասահմանի ընկերներս էլ են այդ կայքում: Եթե Ցուկերբերգը որոշի իսկապես փակել կայքը, իմ կյանքում ոչինչ չի պակասի եւ չի էլ ավելանա:
-Քանի՞ ժամ եք անցկացնում սոցիալական կայքերում:
-Չեմ սիրում , երբ մարդիկ ամբողջ օրն ինտերնետում են, առավել եւս` սոցիալական կայքերում: Դա մի տեսակ բերում է դեգրադացիայի: Կան էնպիսի մարդիկ, որ սոցիալական կայքերում ավելի ակտիվ են, քան իրական կյանքում: Արդյունքում շփումն ավելի արհեստական է դառնում, սկսում են վիրտուալ կյանքով ապրել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս