ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել. «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը: Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»: Միանգամից նշենք, որ թեեւ վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր «ախպեր ջան»-ով, կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ: Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որեւէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին ու չի կարողանա գլուխն ազատել: Բանն այն է, որ ՀՀ-ում բիզնես գրանցելը շատ հեշտ Է, բայց դժոխային պայմաններն ի հայտ են գալիս աշխատանքը սկսելուց հետո միայն` հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններ, հարկային ու իրավապահ մյուս մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ, փայ մտնել եւ այլն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ