ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովին մնացել են հաշվված օրեր, սակայն ՀՀ իշխանություններն այդպես էլ հարկ չեն համարում ժողովրդին տեղյակ պահել, թե այնտեղ ԵՄ պաշտոնյաների հետ ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել: Այնինչ առաջիկա համաժողովը կարեւոր է Սարգսյանի կողմից Հայաստանի եվրաինտեգրացիայի գործընթացը տապալելուց եւ դեպի Մաքսային միություն շարժվելու մասին հայտարարություններից հետո: Արդյո՞ք կեսգիշերային անակնկալ չի սպասվում մեզ: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց պարզել, թե վիլնյուսյան համաժողովին ՀՀ-ն պատրաստվում է որեւէ փաստաթուղթ ստորագրել, ու եթե այո, ապա ինչ փաստաթղթի մասին է խոսքը, արդյոք այն պատրաստ է: Ի պատասխան՝ նա ընդամենն ասաց. «Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձեւաչափի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»: Արդյո՞ք այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը փոշմանել է ու չի մեկնելու Վիլնյուս:




Լրահոս