
Չինաստանի Հանջուն քաղաքում բացվել է զուգարան-ռեստորան: Ռեստորանն այնպես է ձեւավորված, որ մտնողին թվում է, թե ինքը զուգարանում է, քանի որ աթոռների փոխարեն զուգարանակոնքեր են, սեղանների փոխարեն` լվացարաններ, անձեռոցիկները զուգարանի թղթի, իսկ սպասքը բաղնիքային պարագաների տեսքով են: Զուգարանի սեփականատիրոջ հավաստմամբ` իր ռեստորանն արդեն հաջորդ տարի` 2012-ին, կունենա ռեկորդային թվով այցելուներ, եւ այս տենդենցը կտարածվի ողջ Եվրոպայով: