ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՍ ԴԱՐ ԱՆՑ

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Նատյուրմորտ շշերով» (Nature morte aux bouteilles) կտավը 1996-ից ի վեր առաջին անգամ աճուրդի կհանվի Փարիզում: Այն նկարվել է 1884-1885թթ.՝ Փարիզ տեղափոխվելու նախօրեին: Բելգիայի թանգարաններում պահվելուց հետո՝ 1968թ., այդ նկարը վաճառվել է Sotheby’s աճուրդում: Կես դար անց կտավը կրկին կներկայացվի աճուրդում: Նախնական արժեքը տատանվում է 500-600 հազ. եվրոյի սահմաններում: Վաճառքը կանցկացվի նոյեմբերի 27-ին Փարիզի IX շրջանում:
Նշենք, որ նկարչի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում: Իսկ Ամստերդամի Վ. վան Գոգի թանգարանում ներկայացված են ավելի քան 200 կտավներ, նկարներ եւ նամակներ:

ՌԻԳԱՆ՝ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք: Այդ վարկանիշային աղյուսակը կազմել է ամերիկյան խոշոր USA Today պարբերականը: Այն նշում է, որ Ռիգան առավել հետաքրքիր է իր մոդեռն ոճով եւ հին քաղաքով, որը ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2014-ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը պարբերականն անվանել է «Բալթյան երկրների մարգարիտ»: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է եվրոպական 20 քաղաք, այդ թվում՝ Բուդապեշտը, Կոպենհագենը, Ֆլորենցիան, Ինսբրուկը, Փարիզը, Լոնդոնը եւ Վալենսիան:

ՆԱԴԵԺԴԱՅԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Ռուսական ժողովրդական երգերի հայտնի կատարող Նադեժդա Բաբկինան հայտնվել է սկանդալի կենտրոնում: Երգչուհուն մեղադրում են ուրիշի երաժշտական ստեղծագործությունը կատարելու եւ աղավաղելու մեջ: Բանաստեղծ ու երգահան Անդրեյ Պերեւերզեւը հեռուստատեսությամբ պատահմամբ լսել է իր «ՀՏՎՈՔՍՌ» երգը Նադեժդա Բաբկինայի համույթի կատարմամբ: «Անտաղանդ կերպով փոխել էին երգի բառերը, որոնց հեղինակը ես եմ: Մենք այդ համույթին այս ստեղծագործության կատարման թույլտվություն չենք տվել: Այս դուետի առաջին կատարողները դերասանուհի Անժելիկա Վոլսկայան եւ Սերգեյ Պերեւերզեւն են»,-նշել է երգի հեղինակը: Երաժիշտներն արդեն դատական հայց են ներկայացրել: Նրանք երգչուհի Նադեժդա Բաբկինայից գողացված երգի դիմաց մեկ մլն ռուբլի են պահանջում:




Լրահոս