ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուսանող եմ եւ գրադարանից չեմ օգտվում, որովհետեւ ինձ ինչ անհրաժեշտ է, համացանցի միջոցով կարողանում եմ գտնել ու կարդալ: Այժմ երիտասարդությունը հաճա՞խ է այցելում գրադարան, 2011թվականին այցելուների թիվը նվազե՞լ է, թե՞ ավելացել:

Մարիամ Հակոբյան, 19 տարեկան, ուսանող

ՊԱՏԱՍԽԱՆ. 2011 թվականին Ազգային գրադարանի այցելուների թիվը չի պակասել, հակառակը, ավելացել է: Վերջերս տարվա կտրվածքով 9 ամիսն ամփոփեցինք, եւ գրեթե նույնն էր 2010-ի համեմատ, դեռ մի բան էլ ավելին: Իսկ այս վերջին եռամսյակում գրադարանը շատ ծանրաբեռնված է ուսանողների եւ գիտական աշխատողների կողմից, ու եթե վերջնական տվյալներով համեմատենք, ապա հաճախողների թիվն ավել կլինի, բայց պակաս չի լինի: Համացանցը, ճիշտ է, տեղեկատվություն տալիս է, բայց այն ուսանողը, որը գրականությունից պիտի օգտվի, կամ գիտաշխատողը, որը պիտի իր թեզի վրա աշխատի, հաստատ համացանցից չի կարող վերցնել այն, ինչ գիրքն է տալիս: 2010-ին գրադարանում ունեցել ենք 28.000 հաճախում, իսկ այժմ արդեն մոտ 30.000:

ՀՀ ազգային գրադարանի սպասարկման
բաժնի պետ Անահիտ Գեւորգյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես բոլորն են ասում, համացանցն իր տեղն ունի, գիրքը` իր: Որքան էլ ամեն տարի համացանցից օգտվողների թիվն ավելանա, միեւնույն է, Ազգային գրադարանի նման հարուստ հաստատությունն այցելուների պակաս չի ունենա:




Լրահոս