Մայիսի 2-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը բարդ կլինի: Գործերը բազմազան կլինեն, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա:

Հնարավոր է` տհաճ լուրեր ստանաք` կապված աշխատանքի հետ:

Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել` կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Ցուլ. Բարենպաստ օր է աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է:

Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացումը:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Երկվորյակներ. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին, ինչը կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Խեցգետին. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում

: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա:

Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Առյուծ. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար:

Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և` ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

Կույս. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են:

Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել:

Կշեռք. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում:

Հնարավոր է` տհաճ լուրեր լսեք: Չեն բացառվում նաև չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Կարիճ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ:

Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել:

Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից:

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Աղեղնավոր. Այսօր եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ` ձեր առջև բացելով հաջողության ուղին:

Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ:

Այծեղջյուր. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ:

Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը:

Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Ջրհոս. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում:

Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Ձկներ. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:




Լրահոս