
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության արդեն իսկ նշանակված 17 անդամներից 15-ը նախկինում արդեն ունեցել են նախարարական կամ համարժեք պաշտոններ։ Միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է, որ առաջին անգամ է բարձր պաշտոն զբաղեցնում։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարար է դարձել մարզպետական աստիճանից, որը նույնպես բարձր պաշտոն է։ Կառավարության այս պահին նշանակված մնացած բոլոր դեմքերի համար այսօրինակ կարգավիճակը նորություն չէ։ Այս փաստին կարելի է նայել երկու տեսակետից և նախ համարել, որ կառավարության անդամները փորձառու են։ Բայց երբ ուշադիր ուսումնասիրում ենք այդ մարդկանց կենսագրությունը, հասկանալի է դառնում, որ նրանք փորձառու են առաջին հերթին փող աշխատելու գործում»։