Պատկան մարմինները՝ հատկապես Արտեմ Ասատրյանը, մոռացել էր «մասնագիտական» տոնը՝ Մայիսի մեկը․«Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։

Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։

Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։

Փաստորեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավորների օրը որոշել է «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս