«ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. ««Հուսով եմ՝ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից։

Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել։

Նամակում, ինչպես ճիշտ, Հակոբը գրել է. որ ամեն ինչ նորմալ է. պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են։ Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա։
Հետաքրքրվեցինք՝ Հակոբին հայրենի երկիր վերադարձնելու հարցում բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են, Հարություն Ինջիղուլյանը պատասխանեց. «Երկու կառույցներն էլ՝ ՄԱԿ-ն էլ, Կարմիր Խաչն էլ աշխատում են, չենք կարող ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել նրանց աշխատանքը»։
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասի՞ն ինչ կասեն։ Հարությունը պատասխանեց. «ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու, քանի որ նրանք ի վիճակի չեն։ Նույնը կասեմ վերաբերմունքի մասին։ Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս