Գվարդիոլան ձեռք կբերի նոր ֆուտբոլիստների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստվում է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների. հայտնում է գերմանական մամուլը:

Աղբյուրի տվյալներով` իսպանացի մասնագետը ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 5 նոր ֆուտբոլիստի, որպեսզի կատարի բարձր հանձնարարություններ: Այդ ֆուտբոլիստներն, ըստ էության, կլինեն կիսապաշտպաններ:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի սաները սեփական հարկի տակ  0:4 հաշվով պարտվեցին «Ռեալ»-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Դրանից հետո մարզիչը հայտարարեց, որ ցանկանում է  հասկանալ, թե որքանով է ակումբի կազմը համապատասխանում խաղին: Բացի դրանից՝ նա հայտարարեց, թե չի հոգնել և հրաժարական տալ չի պատրաստվում:




Լրահոս