Բագրատյանը ստացել է ոչ թե 3, այլ՝ առնվազն 7 ձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարել են, թե իրենք ԱԺ նախագահի ընտրություններում քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Նման հայտարարություն են արել Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը:

armlur.am-ի տեղեկություններով՝ Բագրատյանի օգտին են քվեարկել նաև Վահե Էնֆիաճյանն ու Էլինար Վարդանյանը:

Ինչպես հայտնի է, Բագրատյանի օգտին քվեարկել էին նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու անձամբ Հրանտ Բագրատյանը: Ստացվում է՝ Բագրատյանը ստացել է ոչ թե 3 ձայն, ինչպես հայտարարվեց պաշտոնապես, այլ՝ առնվազն 7 ձայն:

ԱԺ-ի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին հարցրինք՝ ինչպես կմեկնաբանի այդ հանգամանքը, որ կեղծիքներ են եղել:

«Մենք հաշվել ենք այն, ինչ եղել է քվեատուփում,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով,- Ինչի՞ պիտի կեղծիք անեին, ի՞նչ նպատակ կա՞ր»:




Լրահոս