
“”Ժողովուրդ”” օրաթերթը գրում է. “”ՀՀ ոստիկանությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձերբակալել է 7 հոգանոց մի խումբ, որը Սոթքի ոսկու հանքից հանքաքարեր է գողացել: Պարզվում է` խումբն ամիսներ շարունակ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եղել եւ միայն նախօրեին է հաջողվել ձերբակալել: Ըստ Վարդենիսում պտտվող խոսակցությունների` “”պարագլուխը”” Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է, այսինքն` նա է պատվիրել մարդկանց մտնել, ոսկի հանել հանքից եւ “”կիսվել”” իր հետ: Համենայնդեպս, “չղջիկների” հարազատները նրա անունն են տալիս, որպեսզի արդարացնեն հանքագողերին: Սակայն Ալեքսանդր Սարգսյանը “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունի “”Ես անգամ տեղյակ չեմ, թե էդ հանքափոր են, ինչ հանք ա, որտեղ ա գտնվում, ուր մնաց թե ես ղեկավարեմ այդ խմբին: Չկա նման բան, սուտ ա: Իմ անունը խի՞ են տալիս””: