
Թերթի փոխանցմամբ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչև Ամանոր հրավիրելու է ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և նրանց տեղեկացնելու է առաջիկա քաղաքական շրջափուլին վերաբերող իր որոշումների մասին։ Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է ԱԺ “”Բարգավաճ Հայաստան”” խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը։ Վերջինս դժվարացել է կանխատեսել, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական դաշինք կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, թե ընտրություններին կգնա միայնակ։