Թերթի տեղեկություններով, Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով վերջերս ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաև նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը։ Այն “”Բերետա”” տեսակի ատրճանակ է, որն Անդրանիկ Մարգարյանը նվիրել է 2002 թվականին։ Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը հետախուզվում էր դեռևս 2007 թվականից։ Ուշագրավն այն է, որ հետախուզվելուց հետո էլ իրավապահ մարմինները չեն փորձել խուզարկել սպանության մեջ կասկածվողի բնակարանը և առգրավել զենքերը, առավել ևս, որ դրանք հաշվառված զենքեր են, և դրանց մասին տեղյակ են եղել։ Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանի տնից հայտնաբերվել էր նաև թմրանյութ, ինչին «Հրապարակն» արդեն անդրադարձել է։
Հրապարակ. Լեդի Հակոբի եղբորորդու բնակարանից նույնիսկ հաշվառված զենքերը չեն առգրավվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ