“Երկիր” օրաթերթը, գնալով բնապահպան Եղիա Ենոքյանի այն հայտարարության հետքերով, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է Մարիամ Սուխուդյանին, իսկ իրեն փորձել է բռունցքով խփել, փորձել է հենց Խաչատրյանից ճշտել տեղեկատվությունը։ Ի պատասխան՝ Խաչատրյանը հերքել է այն և վստահեցրել, որ նման բան չի եղել։ “Շանտաժ, շանտաժ, էդ աստիճանի՞ շանտա՞ժ։ Նկարահանված կա՞, թող մի տեղ ցույց տան, որ մեկին հրել կամ մոտեցել են”,- ասել է Խաչատրյանը՝ ապա ավելացրել, որ Մարիամ Սուխուդյանին չի սպառնացել, ոչ էլ նման տոնով խոսել հետը. “Գուցե ասել եմ՝ գնացեք, ամեն ինչ լավ կլինի, մենք ձեզանից շատ ենք մտահոգված մեր ժողովրդի մասին։ Նման խոսակցություն գուցե եղել է”։Հարցին, թե մասնավորապես ի՞նչ է խոսել բնապահպանների հետ, մարզպետը տարակուսել է՝ չլինի՞ քննություն եք վերցնում։
Երկիր. Շանտաժ, շանտաժ, էդ աստիճանի՞ շանտա՞ժ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ