Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Վայոց ձորի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մերուժան Հարությունյանը երեկ դուրս եկել զորամասից և անհետացել:
Տեղեկությունների համաձայն` զորամասի սպայական անձնակազմը մեկնել է Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ. վարկած կա, որ զինծառայողը ջրահեղձված եղած լինի:
Armlur.am-ի հետ զրույցում Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը հայտնեց, որ մինչ այս պահը որոնողական աշխատանքներ են ընթանում: Գյուղապետի փոխանցմամբ` Մերուժան Հարությունյանը 26 տարեկան է, ՊՆ կապիտան և գյումրեցի:
Գյուղապետը բացառեց այն վարկածը, որ Հարությունյանն անցել է սահմանը: «Ճիշտ է, սահմանն անմիջապես իրենց տարածքում է, բայց Նախիջևանի վերահսկողության տակ է»,- ասաց գյուղապետը:
Տաթև Հարությունյան