Գազի փորձագետ Արթուր Ղազարյանը, որը մամուլի տարբեր միջոցներով չի դադարում բարձրաձայնել “Հայռուսգազարդ” ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես գազի որակի, դրա կալորիականության մասին, օրերս դատարանից ծանուցագիր է ստացել։ Բանն այն է, որ վերջինս “ՉԻ”–ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարեց իր կասկածների մասին՝ կապված գազի որակի հետ, որին ի պատասխան՝ “Հայռուսգազարդ” ընկերության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության ղեկավարն ասաց, որ իրենք հայց են ներկայացնելու ընդդեմ Արթուր Ղազարյանի՝ ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար։”ՉԻ” տեղեկություններով՝ դատարանը “Հայռուսգազարդի” հայցը վարույթ է ընդունել, չնայած Արթուր Ղազարյանն ասաց, որ ոչ ինքը, ոչ էլ իր լիազոր ներկայացուցիչը դեռ ծանուցագիր չեն ստացել։ “Հայռուսգազարդից” Շուշան Սարդարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ իրենք դատական հայցով դիմել են դատարան։ Գումարային պահանջ կա հայցի հիմքում, թե՞՝ ոչ. մեր այս հարցին ի պատասխան՝ Սարդարյանն ասաց, որ հայցի մանրամասներին չի տիրապետում, չնայած հարկ եղած դեպքում պատրաստ է դրա մասին պարզաբանումներ ներկայացնել։Դատական նիստերը կկայանան Էջմիածին քաղաքում. այս գործով դատավոր է նշանակվել Նաիրա Գրիգորյանր, որի հոր և եղբոր հետ Արթուր Ղազարյանը ոչ վաղ անցյալում խնդիրներ է ունեցել՝ կապված մի հողատարածքի հետ։ ,ՉԻե–ն հետևելու է դատական այս ուշագրավ գործընթացին՝ իր րնթերցողներին շարունակաբար տեղյակ պահելով այս պատմությանը։
ՉԻ. Հայռուսգազարդ-ը դատի է տալու գազի որակի մասին բարձրաձայնող Արթուր Ղազարյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ