
«Ռազմավարական տեսնակյունից՝ ամենակարևորը սահմանադրական բարեփոխումներն են»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Սահմանադրությունը ստեղծվել է քաղաքացու համար: Նրա գործը քաղաքացուն պահելն է: Կարելի է փոխել Սահմանադրությունը այն դեպքում, եթե կգա մի նոր Սահմանադրություն, որը քաղաքացիներին ավելի ազատություններ և իրավունքներ կտա», – նշեց նա:
Նա նշեց, թե այժմ Սահմանադրության հարցերով հիմնականում զբաղվում են քաղաքական գործիչները, ինչը սխալ է:
«Այն, ինչ առաջարկում են այժմ, հետընթաց է», – ընդգծեց նա: