
“Ժողովուրդ”-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան վերադարձել է Մոսկվայից՝ այդպես էլ չմասնակցելով “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից նախատեսված ճաշկերույթ-հանգանակությանը: “Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին և երեկոյան վերադարձել Հայաստան: “Ժողովուրդ”-ին չհաջողվեց պարզել՝ ճաշկերույթը չի՞ կայանալու, թե՞ Սերժ Սարգսյանը չի մասնակցի դրան: Երկու դեպքում էլ խայտառակ իրավիճակ է ձևավորվել, քանի որ նախապես բոլորին հայտնի էր, որ ճաշկերույթին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը”: