Գերմանիան մտադիր չէ սատարել ԱՄՆ-ին Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացման հարցում գերմանական ձեռնարկատերերի գրաված դիրքի պատճառով. գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Գերմանիայի այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են քիմիական հսկա BASF-ը, էլեկտրատեխնիկական կոնցերն Siemens-ը, Volkswagen-ը, Adidas-ը և Deutsche Bank-ը, հրապարակայնորեն և մասնավոր զրույցներում պարզորոշ հասկացրել են, որ հանդես են գալես Ռուսաստանի հանդեպ ավելի լայն պատժամիջոցների դեմ:
Երկրի գործարար շրջանակների դիրքորոշումը ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ: Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ բանակցություններում Ուկրաինայում իրադրության հետագա ռազմականացման դեպքում պնդում է ռուսաստանյան ամբողջական ոլորտների հանդեպ պատժամիջոցների կիրառելու անհրաժեշտությունը: