Բանկի կառավարիչը վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես armlur.am  -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում 20-ամյա Դավիթ Անդիկյանը, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ–ին վարելով Օպել Վեկտրա մակնիշի 28 ԼՏ 076 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է հանդիպակաց երթևեկող, Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակիչ Սամվել Թումանյանի վարած Մերսեդես մակնիշի 77 ԼԼ 444 համարանիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով Օպել Վեկտրա–ի ուղևոր 17-ամյա Սերյոժա Անդիկյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Սամվել Թումանյանն աշխատում է “Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ” բանկի Թալինի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս