ՀՀԿ-ից պրծում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջիկա ամիսներին մենք առավելապես ունկնդիր կլինենք ներքին քաղաքական զարգացումներին,  ինչպես նաև չորս խմբակցությունների համագործակցության հեռանկարի վերջին հնարավորությանն ականատես կլինենք»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան  Սաֆարյանը` խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին:

Սաֆարյանը կանխեց լրագրողների հարցադրումը ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ տեղի ունեցած աժիոտաժի, մասնավորապես՝ ԲՀԿ-ի պահվածքի մասին:

Նրա խոսքով` ինքը զարմացած չէ  այն իրավիճակից, որն առաջացավ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ: Բանախոսը կարծում է՝ պետք է «քառյակի» համագործակցությունն ու օրակարգը հստակեցվի:

Անդրադառնալով ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի խոսքին` ՀՀԿ-ն է լինելու առաջին ջութակը ներքաղաքական կյանքում առաջիկա տարիներին, Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ից պրծում չկա»: Դա է ասել ՀՀԿ մամլո խոսնակը այն դեպքում, երբ ժողովուրդն է որոշում` արդյոք որևէ քաղաքական ուժ պետք է լինի  ու գործի քաղաքական դաշտում,  թե՝ ոչ: Սակայն ՀՀԿ մամլո խոսնակի այդ հայտարարությունը դիտարկում եմ ներքաղաքական  իրադարձությունների համատեքստում, որն ուղղված էր Հանրապետականի մրցակիցներին: Բայց ընդհանուր դեպքում նրա հայտարարությունը հականախագահական ուղերձն էր»:




Լրահոս